Լոռիում կկառուցվի հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան
Կառավարությունը հավանություն է տվել «Նյու Իդա» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր՝ կատարելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ՝ 5 տարվա ընթացքում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է և 18 ամսվա ընթացքում պետք է կատարի բոլոր նախատեսված ներդրումները: