Վանեցյան. Պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշիյանը մայիսի 20-ին հայտարարել էր, որ կան դավադիների, հող հանձնելու ծրագիր, ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է դրանով։
Հիշեցնենք, որ վարչապետը մասնավորապես հայտարարել էր. «...Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:
Պատասխանելով վեթթինգի ինստիտուտի ներդման մասին հարցերին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ երբ պարզ կլինի, թե ինչ է իրենց ներկայացնելու և եթե ԱԱԾ-ն այդ գործընթացում կունենա իր անելիքները, ԱԱԾ միանշանակ կիրականացնի իր անելիքները։
Հարցին, արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում, որ ոչ միայն դատավորների, այլ պետական պաշտոնյաների շրջանում ընդհանուր իրականացվի վեթթինգ, Ա. Վանեցյանն ասաց. «Ես, առհասարակ, անհրաժետություն եմ տեսնում, որ հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյանի կապերի, անցյալի, գործունության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին։ Դա կկոչվի վեթթինգ, թե այլ մի բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այդ պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրանց նշանակման պատմվածքը, կապերը, այսինքն՝ հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»։
Նա ասաց, որ հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրվանից կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է, որի առաջնագծում եղել է ԱԱԾ-ն, մինչև օրս իրականացնում են օրենքով վերապահված իրենց լիազորությունները։
Հարցին, վերջին իրադարձություններից հետո ԱԱԾ-ն որևէ ուսումնասիրություն կատարե՞լ է դատավորների գործունեության ոլորտում, դոսյեների ստուգում արվո՞ւմ է, Ա. Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ում դոսյե չկա։ ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհրաժեշտության դեպքում և համապատասխան օպերատիվ հետախուզական գործունության մասին օրենքի: Թե կլինի այդ անձը դատավոր, դատախազ, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե նախարար, որևէ կապ չունի»:
Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե նպատակ ունի քաղաքական գործունեություն սկսել, անգամ վարչապետ դառնալ, նման բան կա՞, նա ասաց. «Դեկտեմբերի 20-ին, երբ ասուլիս էի հրավիրել, ասել եմ՝ երբևէ որևէ բան չի կարելի բացառել, բայց դա այն դեպքերից է, որը ես միանշանակ կբացառեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է հնարավոր հետևանքների մասին
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի մոտեցումները պետականակործան են և հակաիրավական
- Փաշինյանը կամ պարանոյիկ է կամ պայմանավորվածություն ունի տարածք հանձնելու
- ՀՀԿ ԳՄ. Փաշինյանի կոչը խորացնում է հասարակության պառակտումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան