Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Ոգեշնչող կատարումները, լուսաշող ձայնն ու բացառիկ երաժշտականությունը գրեմմիակիր «Պարկեր» քառյակի լավագույն բնորոշումներն են։ Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվել է արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ: Քառյակի 2018-2019թթ. համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությունն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:
Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։ Գործընկեր այլ երաժիշտներից են ջութակահար Նադյա Սալերնո-Սոննեբերգը, դաշնակահար Անն-Մարի Մաքդերմոտը, Մետաքսի ճանապարհ անսամբլի անդամները, Տոկյո լարային քառյակի հիմնադիր Կիկուեի Իկեդան, կլարնետահար և կոմպոզիտոր Յորգ Ուիդմանը, ինչպես նաև կլարնետահար Չարլզ Նայդիխը։ Հիմնադրված լինելով և այժմ էլ գործելով Բոստոնում՝ «Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների Գիլդ մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։ Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ, քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում:
«Երևանյան հեռանկաներ» փառատոնն այս տարի մեկնարկել է ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդել է Իվո Պոգորելիչի մենահամերգը:
Մայիսի 28-ին ամերիկյան «Պարկեր» քառյակի ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը` հունիսի 19-ին: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան