Դի Կապրիոն Կաննում ներկայացրել է կլիմայական փոփոխությունների մասին ֆիլմ
Կաննի կինոփառատոնում օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ներկայացրել է «Սառույցը կրակի մեջ» վավերագրական ֆիլմը, որի պրոդյուսերը նա է։ Դերասանը հույս է հայտնել, որ այն կոգեշնչի գիտնականներին ավելի շատ խոսել կլիմայի գլոբալ փոփոխությունների մասին։
Ռիա նովոստին գրում է, որ Դի Կապրիոն մաքուր էկոլոգիայի պահպանման ակտիվ մարտիկներից է։ Նա հիմնադրել է Leonardo DiCaprio Foundation-ը, որի գործունեությունը նվիրված է էկոլոգիական համակարգի պահպանությանը։ «Սառույցը կրակի մեջ» ֆիլմը նվիրված է գլոբալ տաքացման խնդիրներին և կլիմայի փոփոխություններին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հիանալի հետազոտողներին և գիտնականներին, որոնք համաձայնվել էին դառնալ այս նախագծի մի մասը։ Այս ֆիլմը նրանց մասին է։ Այս ֆիլմը ստեղծվել է, որպեսզի նրանց ձայն տրվի։ Մենք հույս ունենք, որ այս ֆիլմը կոգեշնչի ավելի շատ գիտնականների, որպեսզի ներկայացնեն կլիմայական փոփոխությունների մասին ճշմարտությունը»,- ասել է Դի Կապրիոն։
Նա ընդգծել է, որ հենց հիմա է անհրաժեշտ ներդրում ունենալ բնության պահպանման գործում։