Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է վարչական դատարան։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը և Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։
Պատասխանող կողմերն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մշակույթի նախարարությունը։ Գործով որպես երրորդ անձ ներգրաված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ -ը։ Գործը մայիսի 23-ին մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։
Հիշեցնենք, որ Ն. Ղարիբյանի հրամանով Կ. Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հիմք ընդունելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նախարարի որոշումից դժգոհ օպեային թատրոնի անձնակազմը բողոքի ակցիաներ է իրականացնել, նրանց ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանի «հարցով»
- «Օրբելյանի հարցի» պատասխանին սպասելիս
- Կոնստանտին Օրբելյան. Այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում
- Մանրամասներ՝ վարչապետի և օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումից
- Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան