Beeline-ում մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը
Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում:
«Տասնմեկ տարի անընդմեջ Beeline-ն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց մեծ մասը դարձել են շուկայում պահանջված մասնագետներ և այսօր զբաղեցնում են առանցքային պաշտոններ Հայաստանի աշխատաշուկայում», - նշել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ սերունդ» Ծրագրի տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ստաժորները նաև վարձատրվում են: Այդ ընթացքում ստաժորներն իրենց մասնագիտական գործունեության հետ համատեղ մասնակցում են անձնային զարգացման դասընթացներին և ընկերության ներքին կյանքին`ծանոթանալով ընկերության կորպորատիվ մշակույթին:
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկել այն ինքնակենսագրի հետ (CV/Resume) [email protected] էլ. հասցեով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան