Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար
Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, առաջարկել է 44 միլիոն դոլար վճարել տուժած կանանց և Weinstein Company կինոընկերությանը։ Այս մասին գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։
Պրոդյուսերի փաստաբանները հայտնել են, որ վնասը փոխհատուցելուհամար Վայնշտեյնն առաջարկում է մոտ 30 մլն դոլար վճարել տուժած կանանց, վարկատուներին և իր պրոդյուսերական կենտրոնի նախկին աշխատակիցներին։ Մնացած 14 մլն-ը կարող է վճարվել պրոդյուսերի աշխատողներին դատական ծախսերի դիմաց։
Ըստ աղբյուրի՝ հունիսին Նյու Յորքում կսկսվի պրոդյուսերի գործով դատավարությունը, որը կլինի դռնփակ։
Նշենք, որ Հարվի Վայնշտեյնին ավելի քան 80 կին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։
Նրանց մեջ են մի շարք հայտնի դերասանուհիներ՝ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեքը: Վայնշտեյնը թեև հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել և ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է
- Տարանտինոն Վայնշտեյնի ընկերությանը մեղադրել է իրեն 4 մլն դոլար չվճարելու համար
- Սալմա Հայեքը պատմել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին
- Նյու Յորքի ոստիկանությունը մտադիր է ձերբակալել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին
- Weinstein-ը սեռական ոտնձգությունների սկանդալից հետո բնակցում է կինոընկերությունը վաճառելու շուրջ
- Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ազատել են աշխատանքից սեքս-սկանդալի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա