Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվեց պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ԱԱԾ փոխտնօրենն ազատվել է պաշտոնից։
Հրամանգրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Արզուման Հարությունյանը ԲԴԽ արդեն նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի եղբայրն է։
Ա. Հարությունյանը ԱԱԾ-ում է 1996 թվականից։ 999 թվականի օգոստոսից նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Երևանի քաղաքային վարչության պետ: 2008 թվականի սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2010 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ: