Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասված է հրամանագրում։
Աշխատանքային գործունեությունը՝
2010-2019թթ. – ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության
պետ, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային
հանձնաժողովի գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետությունում
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի
աշխատանքային խմբի ղեկավար,
2012թ. – ՀՀ Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի
անդամ,
2001-2009թթ. – Հունաստանի Հանրապետությունում (համատեղության
կարգով նաև Կիպրոսի, Ալբանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի
Հանրապետություններում, Սերբիա և Մոնտենեգրոյում՝ այնուհետև Սերբիա)
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,
1998-2001թթ. – ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության
պետ,
1997-1998թթ. – ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության
ՄԱԿ-ի բաժնի վարիչ,
1994-1997թթ. – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, երկրորդ, իսկ
այնուհետև առաջին քարտուղար,
1992-1994թթ. – ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչության, երրորդ, իսկ
այնուհետև՝ երկրորդ քարտուղար,
1992թ. մարտի 2 – ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչություն, կցորդ,
իսկ այնուհետև երրորդ քարտուղար,
1986-1992թթ. – ԽՍՀՄ արտասահմանյան տուրիզմի վարչության
հայաստանյան բաժանմունք, միաժամանակ՝ 1989-ից ՀԽՍՀ արտաքին գործերի
նախարարություն, պայմանագրային աշխատակից:
Դիվանագիտական աստիճանը՝
արտակարգ և լիազոր դեսպան։