«Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ
Wikimedia Foundation-ը, որը ղեկավարում է «Վիքիպեդիան», դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի իշխանությունների՝ փորձելով հասնել նրան, որ երկրում կայքի արգելափակումը հանվի։ kommersant.ru-ի հաղորդմամբ, կազմակերպությունն իր դատական հայտարարությունում նշել է, որ կարծում է Թուրքիայում կայքի արգելափակումը խախտում է ազատ ինքնաարտահայտումը, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։
«Այսօր մենք դիմել են ՄԻԵԴ՝ խնդրելով Թուրքիայում «Վիքիպեդիա» կայքը հանել արգելափակումից, որն արդեն շարունակվում է երկու տարի։ Մենք կատարում ենք այս քայլը որպես գիտելիքի և խոսքի ազատության հասանելիության մեր շարունակական պայքարի շրջանակում որպես յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունք»,- նշված է կազմակերպության կայքում:
Wikimedia ղեկավար Քեթրին Մայերն ասել է, որ կազմակերպությունը որոշել է դիմել դատարան թուրքական իշխանությունների հետ պայմանավորվելու երկու տարվա անհաջող փորձերից և Թուրքիայի Գերագույն դատարանում ձախողումից հետո։
Նրա խոսքով, Թուրքիայում կայքի արգելափակումը եղել է ամբողջ աշխարհում «ամենածավալունը», մինչև Չինաստանի իշխանությունները չէին դիմել նմանատիպ քայլի։