Արցախում վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Արցախում երեկ Երևան քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան։
Արցախի ոստիկանության հաղորդմամբ, դրա հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ.ծնված Հ. Ա-ցը,1975թ.ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության քննչական վարչությունը: