ԱԺ-ում մեկնարկել են անցումային արդարադատության թեմայով լսումները
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:
Լսումների ընթացքում նախատեսված են ելույթներ, մասնավորապես, անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերի, մեխանիզմների, գործիքների վերաբերյալ, քննարկումներ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց. «Անցումային արդարադատությունը եռյակ դատարանների ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել։ Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրնական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը։ Սա թերևս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք»։
«Այս լսումները մի շարք հարցերի պատասխաններ պետք է տան, մասնավորապես ի՞նչ է ի վերջո անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է անհրաժեշտ ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, այդ գործիքներից ո՞րն է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափով, ո՞րն է վերջնանպատակը, ինչպիսի՞ն է միջազգային փորձը և այլն»,- այս ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ բոլորիս համար փաստ է, որ դատական համակարգն ունի լրջագույն խնդիրներ, որոնք այս մեկ տարում ոչ միայն չեն լուծվել, այլև պատուհաս են դարձել և իբրև հսկա ժայռ կանգնած են հետագա ժողովրդավարության կայացման ճանապարհին։
«Կիսում եմ այն գնահատականները, որ այժմ պետք է կիրառվի անցումային արդարադատությունը, հիմա լավ ժամանակ է, չէր կարելի անել ավելի շուտ և ուշացնել»,- հավելեց նա։
Լսումների օրակարգը՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան