Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իրավագետ Արամ Մամիկոնյանը Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ի՞նչ հայեցակարգ կա։
«Հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը դեռևս գտնվում է քննարկման փուլում, և այս պահին ցավոք, որևէ վերջնական պատասխան չեմ կարող տալ»,- պատասխանեց փոխնախարարը։
Իրավագետը հետաքրքրվեց նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծից՝ ինչի ի պատասխան Վարդապետյանն ասաց. «Այն ուղարկվել է միջազգային գործընկերներին, որպեսզի վերջիններս փորձաքննեն և հասկանան, թե որքանով է համապատասխանում այն միջազգային չափանիշներին, որոնց համապատասխան պարտավորությունը ստանձնել է Հայաստանը։ Վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն, և վերջնական լինելուց հետո այն կդրվի հանրային քննարկման։ Մենք խնդրել ենք մեր գործընկերներին հնարավորինս սեղմ ժամկետում այն ուսումնասիրել, և ունենք մեր գործընկերների պատրաստակամությունն՝ աշխատելու հնարավորինս արագ»։
Նա հավելեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք «Հայաստանն օրենքն ընդունելու պատրաստակամություն ուներ շատ ավելի վաղ. որպես Վարշավայի կոնվենցիան վավերացրած պետություն՝ ուներ այդ պարտավորությունը ունենալ նման օրենսդրություն և պայքարել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ։ Սա միջազգային պարտավորություններից բխող ինստիտուցիոնալ գործընթաց է, որը ժամանակավոր չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք. փոխնախարար
- ԱԺ-ում մեկնարկել են անցումային արդարադատության թեմայով լսումները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան