Արսեն Վենգեր. Բաքվում եզրափակիչ հանդիպումն անցկացնելը մղձավանջ է
«Արսենալ»-ից հեռանալուց հետո նախկին մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ խոսել է ակումբի մասին։ Նա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն իր ղեկավարած ակումբի երկրպագուների համար մղձավանջ է որակել։ Նա դատապարտել է այն հանգամանքը, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել խաղին։ Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին՝ չորեքշաբթի օրը։
Վենգերը խոստովանել է, որ 22 տարի իր ղեկավարած ակումբի խաղերին հետևում է որպես երկրապագու։
«Ես դատավոր չեմ։ Երբ նրանք հաղթում են, ես երջանիկ եմ։ Եվ երջանիկ չեմ, երբ վատ են խաղում»,-ասել է նա։
Վենգերը հարազատ ակումբի խաղին հետևելու համար Բաքու չի մեկնի, ընդգծել է, ակումբի աջակիցների համար այդ խաղը մղձավանջ է։
«Երկու ակումբն էլ ի վիճակի չեն եղել վաճառել իրենց տրամադրված տոմսերը Բաքվի անմատչելիության պատճառով, և Արսենալն էլ հրապարակայնորեն քննադատել է այդ քաղաքում եզրափակիչ խաղն անցկացնելու որումը։ Եզրափակիչը եզրափակիչ է, և թիմերը նման խնդիր չպետք է ունենան»,-ասել է «Արսենալ»-ի նախկին մարզիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խորհրդակցելով ընտանիքի անդամների հետ, որոշել է չմեկնել Բաքու։
Change.org կայքում հրապարակվել է պետիցիա, որով ֆուտբոլասերները պահանջում են, որ անգլիական երկու ակումբերի հանդիպումն անցկացվի ոչ թե Ադրբեջանի մայրաքաղաքում, այլ՝ Լոնդոնում։ Բաքուն բոյկոտելու վերաբերյալ պահանջագրի ներքո ստորագրել է 8 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
- Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին
- Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով
- The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա