Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը
Նախօրեին Վենետիկի փողոցներից մեկում, որտեղ այս օրերին տեղի է ունենում միջազգային արտ-բիենալե, հայտնվել է բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի նոր ինստալյացիան։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, իր նոր աշխատանքի տեսանյութը նա հրապարակել է Ինսթագրամում։
«Venice in Oil» անվանումով աշխատանքն իրենից ներկայացնում է մի քանի նկարների հավաքածու։ Միասին հավաքած՝ կտավում հսկայական ճանապարհորդական նավ է վենետիկյան կանալում։ Վերնագիրը կարելի է թարգմանել՝ «Վենետիկը յուղի մեջ» և «Վենետիկը նավթի մեջ»։ Ըստ էության, այդպես նկարիչը մատնանշել է նավթամթերքով ծովի աղտոտվածուան խնդիրը։
Տեսանյութի մեկնաբանությունում Բենքսին նշել է, որ այսպես զգացել է վենետիկյան բիենալեն, չնայած նրան այնտեղ որևէ մեկը չի հրավիրել։
Վենետիկի հյուրերը և բնակիչները չեն կարողացել երկար ժամանակ հիանալ խորհրդավոր Բենքսիի աշխատանքով։ Ոստիկանությունը խնդրել է նկարչին վերցնել իր աշխատանքներն ու լքել փողոցը։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Վենետիկում
- Բենքսին՝ Աթենքում իր աշխատանքների ցուցահանդեսի մասին
- Բենքսիի նկարը «վնասազերծել» են և ցուցադրել Բադեն-Բանդենում
- Փարիզում գողացել են Բենքսիի նկարով դուռը
- Բենքսիի աշխարհը՝ լուսանկարներում
- Բենքսիի՝ աճուրդում «ինքնաոչնչացված» նկարը կցուցադրվի Գերմանիայում
- Մեծ Բրիտանիայում հայտնվել է Բենքսիի նոր աշխատանք
- Բենքսին՝ Միլանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան