Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների մոտ անհրաժեշտ հմտությունների զարգացմանը և ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:
Ընկերությունից հայտնում են, որ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային գործընթացին՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, ինչպես նաև ձեռք բերում աշխատանքային էթիկայի և կորպորատիվ մշակույթի վերաբերյալ գիտելիք: Նմանօրինակ փորձն օգնում է ավելի վստահ քայլերով կերտել սեփական կարիերան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի 2019 թվականի առաջին շրջանավարտներին: Այս անգամ հանրապետության տարբեր մարզերից և տարբեր բուհերից 32 ուսանող հնարավորություն էր ստացել մասնակցելու դասընթացներին: Ի թիվս այլ գիտելիքների, ուսանողները ձեռք են բերել բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության մի շարք հմտություններ, ծանոթացել ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք՝ ճկուն մարքեթինգային մոտեցմամբ հաճախորդին ներկայացնելու հմտություններին:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երեքը՝ Նելլի Թադևոսյանը, Հասմիկ Ալեքսանյանը և Լևոն Մկրտչյանը, ստացել են Samsung Galaxy SM-A305F/ A30 սմարթֆոն:
«Մեր ընկերությունը կարևորում է «VivaStart»-ը որպես կարևոր հարթակ՝ կարիերայի ուղին սկսող ուսանողների համար: Այս ծրագիրը մասնագիտական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդին հնարավորություն է տալիս դիտարկելու աշխատանքային գործընթացները՝ ներսից, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու ձևավորելու որոշումներն ինքնուրույն կայացնելու, կողմնորոշվելու կարողություն: Դասընթացի կարևորագույն նպատակներից է նաև գործարար հաղորդակցության ունակությունների զարգացումը: Շնորհավորում եմ ձեզ և վստահ եմ, որ մեր ընկերությունում ձեռք բերած փորձառությունը կծառայի որպես կարևոր մեկնակետ՝ հաջողության հետագա ուղին կերտելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան