Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում», կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանիշային «Գրան պրիի»:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մայիսի 27-30-ը Ստեփանյանը կմասնակցի Տուլայի «Գրան պրիին», որտեղ ուժերը կչափի խմբակային վազք և օմնիում ձևերում:
Նույն մրցաձևերում հայ մարզիկը հանդես կգա նաև հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»: Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7 կմասնակցի խմբակային վազք և օմնիում մրցաձևերի մրցմանը:
Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ օմնիում մրցաձևինը՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին