Պրոբացիայի ծառայության իրենց փորձով կիսվել են գերմանացի մասնագետները
Մայիսի 22-23-ը պրոբացիայի ծառայողները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել գերմանական փորձը, որը միջազգային հաջողված օրինակներից է: «Պրոբացիայի ծառայության էությունը խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» երկօրյա աշխատաժողովն իրականացվել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և Ան իրավասության տակ գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության կողմից:
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, գերմանացի մասնագետները ներկայացրել են Գերմանիայում պրոբացիայի ծառայության գործունեությունը, պատմել, թե ինչ մասնագիտական հմտություններ են օգտագործում դրական արդյունքի հասնելու համար և ինչ մոտեցումներ են հարկավոր շահառուին (պրոբանտ) հասցնելու համար լիակատար վերասոցիալականացման և այդպիսով կասեցնում կրկնահանցագործության ռիսկերը:
Միջոցառմանը մասնակցել են դատախազներ, դատավորներ, փաստաբաններ, Արդարադատության ակադեմիայի աշխատակիցներ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (CSI) հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է դատարանների և դատախազության պրոբացիայի ծառայության հետ համագործակցությունը, հատկապես՝ անչափահասների վճիռների մասով, որոնց կայացման արդյունքում դատապարտյալը անցնում է պրոբացիայի ծառայության հսկողության ներքո և կարևոր են նրա վերահսկողության մեխանիզմները ծառայողի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան