Թեթև արդյունաբերության ոլորտը՝ թվերով
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում զուգագուլպաների և այլ գուլպեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 անգամ և կազմել 3 մլն 693.8 հազար զույգ։
Նշենք, որ 2018թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 մլն 675.2 հազար զույգ գուլպեղեն։
ՀՀ վիճակագրական կոմիտեից հրապարակած տվյալների համաձայն՝ հայկական ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետներ) կամ համանման արտադրատեսակների արտադրությունն էլ աճել է 67.3%-ով՝ կազմելով 1 մլն 107.6 հազար հատ:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում 70.4 %-ով նվազել է անկողնային սպիտակեղենի արտադրությունը՝ կազմելով 2.1 հազար հատ՝ 2018 թ-ի 7.1 հազար հատի դիմաց: