Վարչապետը հանդիպեց բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները։ Նրանք իրենց բողոքն են հայտնում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ։
Նշենք, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում։ Մասնավորապես, նախատեսվում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը դադարեցնել 2020 թվականի նոյեմբերից, իսկ էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կհանվեն։
«Գուդվին-ԲԵՏ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նման որոշմումը կայացվել է հետևյալ պատճառաբանությամբ, որ մարդիկ խաղադրույքներ են անում ու «կրվում են»։
«Սա հարցի լուծում չէ, մարդիկ հնարավորություն են ունենում օնլայն տիրույթում նույնը խաղալ, այսինքն՝ այս որոշումը հարցը չի լուծում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ կոնկրետ տվյալ ընկերությունն ունի 400 աշխատակից, որոնք ընտանիք են պահում։
Բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լսելով նրանց պահանջները՝ վարչապետն ասաց, որ նախընտրական շրջանում, ուր գնացել է, մարդիկ համատարած իր առջև խնդիր էին դնում, որ այսպես շարունակել չի կարելի:
«Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, կրվում են։ Ամեն քայլափոխի կա, որ գյուղ, քաղաք մտել եմ, այդ մասին են բողոքել, Երևանում որտեղ շրջել եմ, դա են բողոքել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս խնդիրը պետք է լուծել։
Նա նաև նշեց, որ օրինակ, Կապանում, ամեն բակում նման կետեր կան։
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներն ասացին՝ համաձայն են, թող օրենքը խստացվի, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ այդքան մարդ գործազուրկ է մնալու։
«Աշխատատեղեր չեն առաջարկում, բայց փակում են»,- ասացին նրանք։
Նրանք վարչապետին առաջարկեցին մի քանի հոգանոց հանձնաժողով կազմել և հարցը համատեղ քննարկել: Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց գրավոր ներկայացնեն առաջարկներն ու հանձնեն իր օգնականին:
«Եթե առաջարկները կլինեն իրականանալի, տրամաբանական ու ընդունելի, ես իրենց կընդունեմ»,- նշեց վարչապետը՝ խոստանալով, որ անձամբ կկարդա ներկայացված առաջարկները։
Հարակից հրապարակումներ`
- Բուքմեյքերները խեղում են հայ ընտանիքները. Միքայել Մելքումյան
- Տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք. Սամվել Ֆարմանյան
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
- Տնտեսագետը «ղումարբազության» ոլորտի թվեր է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին