«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցադրությամբ (Լեհաստան):
Նշենք, որ ծրագիրի ընթացքում մեկ շաբաթ շարունակ քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան մի շարք արվեստային միջոցառումներ, ցուցադրություններ, սեմինարներ, լեկցիաներ և արվեստի զրույցներ՝ միջազգային արվեստագետների կողմից: Կներկայացվի աշխատանքներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից: