Կաննի «Ոսկե արմավենու» տերը հայտնի կդառնա այս երեկո
Ում բաժին կհասնի Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենին»: Այս հարցը հետաքրքրում է կինոարվեստի բոլոր սիրահարներին: Եվրանյուզը գրում է, որ այս տարի մրցակցությունը շատ բարձր է, հավակնորդների թվում այս կինոմրցանակի բազմակի դափնեկիրներ են՝ Քվենտին Տարանտինոն, Պեդրո Ալմոդովարը, Դարդեն եղբայրները, Քեն Լոուչը և Տերենս Մալիքը: Կինոփառատոնի այցելուները կիսվել են իրենց կանխատեսումներով:
«Հարավկորեական ֆիլմը ներկայացնում է նրանց ժամանակակից հասարակության պատկերը սոցիալական, տնտեսական և քաղաքական տեսանկյուններից: Դրանում շատ հարթ ու գրեթե աննկատելի մեկը մյուսի հետևից փոխվում են ժանրերը»:
«Ես այս տարի երկու ֆավորիտ ունեմ՝ Լաջ Լիի «Մերժվածները» և Մաթի Դիոպի «Ատլանտիկան»: Երկու ֆիլմն էլ ինձ գրավել են, սակայն բացարձակ ֆավորիտն ամեն դեպքում «Մերժվածները»-ներն են»:
«Իմ անձնական ցանկում առաջին տեղում ֆիլմ է, որը չի հաղթի՝ «Մերժվածները»: Իսկ ահա մրցույթի շրջանակներում ես կընտրեի «Ատլանտիկան» և Սելին Սկյամմիի «Երիտասարդ կնոջ դիմանկարը կրակի մեջ» և հավանաբար Տերենս Մալիքը»։
Կինոփառատոնը մոտենում է ավարտին, լարվածությունն աճել է: Մրցույթում 21 ֆիլմ է, որոնք դիտել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի գլխավորությամբ, գնահատականներն արդեն կան: Հաղթողը հայտնի կդառնա շաբաթ երեկոյան:
Հարակից հրապարակումներ`
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
- Այսօր բացվում է Կաննի 72-րդ կինոփառատոնը
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
- Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ
- Ով կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան