«Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։
«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երևի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով»։
Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետևում և մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում