Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը նկարահանել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը Պոլանսկիի առաջին կնոջ՝ Շերոն Թեյթի մասին:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Սենյեն գրառում է կատարել ինսթագրամում: Նրա խոսքով, ֆիլմը ստեղծողներն անգամ չեն խորհրդակցել իր ամուսնու հետ: Տարանտինոն վերցրել է «ինչ-որ մեկի ողբերգական պատմությունը և ֆիլմ է նկարահանել»:
«Ես ընդամենը ասում եմ, որ Հոլիվուդում նրանց չի կանգնեցնում փաստը, որ նրանք ֆիլմ են անում Պոլանսկիի ու նրա ողբերգական պատմության մասին… միաժամանակ նրան մերժված են սարքում»,- հայտարարել է Սենյեն:
Նշենք, ո մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում կայացել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ…Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան: Իրադարձությունները ծավալվում են 1969 թվականին՝ Չարլզ Մենսոնի աղանդի անդամների կողմից Ռոման Պոլանսկիի կնոջ՝ Շերոն Թեյթի սպանությունից քիչ առաջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, ռեժիսորը պնդում է, որ հանդիսատեսը ոչինչ չիմանա սյուժեի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ես պարզապես սպասում էի իդեալական կնոջ. Տարանտինո
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
- Տարանտինոյի նոր ֆիլմի թրեյլերը համացանցում է
- Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն միասին կխաղան Տարանտինոյի նոր ֆիլմում