«Դիտյատինի գավաթ»․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը: Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում և եզրափակիչ է անցել 5 գործիքներով։
Այսօր կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան