«Արի պարի Քոչարի»՝ Հանրապետության Հրապարակում
«Արի պարի Քոչարի» համահայկական նախագծի շրջանակում այսօր Հանրապետության Հրապարակում «Կարին» հայ ավանդական երգի-պարի խումբ կազմակերպում է «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբը՝ սկիզբը՝ 20։20-ին։
Միջոցառման ընթացքում ներկաները լսելու են Կոմիտասի կատարմամբ «Հով արեք, սարեր ջան» երգից հատված, բոլոր մասնակիցներով միասնաբար երգելու են Կոմիտասի գրառած «Եկան, եկան Մոկաց հարսներ» երգ, միասին արտասանելու են Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության վերջին տունը, պարելու են Կոմիտասի «Շորոր»-ը, նաև Կարնո Քոչարի։
2019թ․-ի ծրագիրը նվիրված է հայոց մշակույթի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։