Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հայտնել է դատավոր Հեյվուդ Ջիլիամը։
Դատավորի խոսքով՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի կարող պատ կառուցել բյուջետային միջոցներով, քանի որ այդ գործողությունները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին:
Այսպիսով, Պենտագոնի կողմից 2019 թ. մարտին 6,7 մլրդ դոլար պաշտպանական բյուջեից հատկացված 1 մլրդ դոլարը չի կարող օգտագործվել Մեքսիկայի և Տեխասի միջև սահմանին 91 կիլոմետրանոց պատը կառուցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը գտել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար անհրաժեշտ գումարը
- Թրամփը խոստացել է հասնել Մեքսիկայի հետ պատի կառուցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին