Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ այդ մասին հայտնել է Jakarta Post-ը։
Ագյունգ հրաբխի ժայթքումը տևել է մոտ 4,5 րոպե, տուժել է հարակից ութ գյուղերը։ Կղզու օդանավակայանը շարունակում է աշխատել, անվտանգության անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են։
«Օդանավակայանը շարունակում է նորմալ աշխատել։ Ավստրալիական ավիաընկերություններն են որշել չեղարկել չվերթները՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Հրաբուխն ակտիվացել է 2017 թ. նոյեմբերի 21-ին։ Ներկա պահին հրաբուխի շրջանում վտանգավորության չորսբալանի սանդղակով երրորդ մակարդակն է։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին