Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը
«Ցանկացած երկիր պետք է գիտակացի, որ որևէ մի հարաբերություն հիմնվում է սկզբում իր սեփական շահերի վրա, մշակվում ես քո սեփական շահերի փաստաթուղթը, գիտակցում ես, թե ինչն է լինելու ռուսական շահերը, ուսումնասիրում ես»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկմանն ասաց Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Նա առաջարկում է, որ մի քանի համալսարանններում բացել Ռուսաստանի ուսումնասիրությունների ամբիոններ, Հայաստանում չկան ռուսագիտության մասնագետներ։
«Մենք պետք է իսկապես կարողանանք եղած խնդիրները ոչ թե ծածկել, կամ մտածել, որ մի լավ հայ կա իր կապերով կարող է օգնել, այլ դնենք համակարգ, ի վերջո մենք պետականություն ենք ձևավորել, պետք է աշխատենք ինստիտուտներով»,- նշեց Թ. Պողոսյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանն էլ ժամանակի ընթացքում փոխվում է, պետք է կարողանալ սցենարները ճիշտ մշակել, պետք է կարողանալ սեփական սցենարներն ունենալ գիտենալու համար, թե այնտեղ ինչ է փոխվում։ Նա ընդգծեց, որ ամեն ինչի պատրաստ լինելու համար պետք է կարողանալ կանխատեսական սցենարներ ունենալ։
«Ռուսաստանը հետաքրքիր երևույթ է իր մտածելակերպով, ինստիտուտներով, տարբեր բաժիններով։ Չնայած կա մեկ մարդ, ով հավաքում է ամեն ինչը, որոշում կայացնում, բայց պետք է հասկանալ, թե ինչպես է հավաքում այդ ինֆորմացիան, որ աղբյուրներից ու աշխատել այդ աղբյուրների հետ»,- ասաց Թևան Պողոսյանը։
Նա նշեց, որ միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր, եղբայր, նույնիսկ «յան» ազգանուն է աշխատում կամ գենետիկան, այլ շահերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան