Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այս մասին հայտնել է Wikimedia հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթրին Մաերը:
Վերջինս տեղեկացրել է, որ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի տարբեր ատյանների դատարաններում խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո: Մաերը նշել է, որ դիմումի մեջ հիմնավորել են, որ կայքում զետեղված ու Թուրքիայի կողմից անընդունելի բովանդակություն ունեցող հոդվածները խոսքի ազատության շրջանակներում են:
Ավելի վաղ Մաերը հայտարարել էր, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ. ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ: Չնայած Թուրքիայի իշխանությունների պահանջներն՝ այն ժամանակ «Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա