Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն ուժեր, որոնք փորձում են սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններում։
Նրա խոսքով, կան տարբեր կարծիքներ անվտանգության հասնելու համար, բայց «միակ ուժը, որը փորձելու է սեպ մտցնի և եթե մենք թույլ տանք, դրանից էլ օգուտ է քաղելու, լինելու են թշնամիները»։
«Չեմ կարող պատկերացնել, որ որևէ մի հայ կարող է մտածել, որ եկեք այնպես անենք, որ Արցախն ու Հայաստանն իրար հետ... Ինքներս մենք չդառնանք տեղեկատվական այս պատերազմի ժամանակահատվածում այն մարդիկ, ովքեր տարածելու են մեր թշնամիների կամ հակառակորդների շահերից դրդված ինչ-որ խաղ։ Ցանկացած պարագայում իրենք են օգտվելու»,- ասաց նա։
Թ. Պողոսյանի խոսքով, պետք է ամեն օր քարոզել թե ինչքան կարևոր է միասնությունը, կարևոր է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները, որոնք իրար հետ միասին ձևավորում են մեկ Հայաստան, ընկլավեն ինչպես մեկ միասնություն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Մեր միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում
- Փաշինյանը կամ պարանոյիկ է կամ պայմանավորվածություն ունի տարածք հանձնելու
- Փաշինյանը՝ ուղիղ եթերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան