Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան
Նախնական տվյալներով, նախօրեին Լիոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախօրեին Լիոնի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախնական տեղեկություններով, պայթել է ականապատված ծանրոցը։ Արդյունքում վիրավորվել է առնվազն 13 մարդ։ Տեսանկարահանող սարքերից պարզ է դարձել, որ ծանրոցը թողնել է անծանոթը, որը հեծանիվով է եղել։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը սկսել է տեղի ունեցածի հետաքննությունը։ Ներկա պահին տղամադրը հետախուզվում է, նրա անձը պարզվել է, բայց չի հայտարարվում։
Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Փարիզի դատախազությունը Լիոնում տեղի ունեցած պայթյունի առիթով քննարկում է ահաբեկչական դավադրության տարբերակը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Նա միաժամանակ նշել է, որ դեռ վաղ է խոսել ահաբեկչության մասին։