«Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաև արդարադատության նախարարությանը, նախարար Արտակ Զեյնալյանը ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է այն հանգամանքը, որ Զեյնալյանին այդպես էլ չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել դատարանները:
Ճիշտ է, դատական համակարգը ենթակա չէ արդարադատության նախարարությանը, բայց նախորդ բոլոր իշխանությունների օրոք դատավորները հլու-հնազանդ կատարել են գործադիրից իջեցված հրահանգները, չնայած դա չի եղել ԱՆ գործունեության արգասիքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում