Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ֆուտբոլիստի որոշմանը` Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու հետ կապված։
«Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակցելը, նա գիտի ինչ է ասում»,- գրել է ֆուտբոլիստի քույրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել էր, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
- «Այսօր կրակ էիր։ Շնորհակալություն». Մխիթարյանը՝ աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանին
- «Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
- Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին