«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, սա նրա առաջին գործն է թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար, թարմ հայացք սիրո հավերժ պատմությանը:
Կ. Ներսիսյանի համոզմամբ, «Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ: Այս պատմությունը լի է լույսով և անսահման երջանկությամբ:
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և երիտասարդ, և ավագ սերնդի դերասանները: Ռոմեոյի դերում Արեն Խաչատրյանն է, իսկ Ջուլիետի` Հռիփսիմե Նահապետյանը: Ներկայացման ռեժիսորը Դարյա Կազեևան է, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի:
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր: Ներկայացումը բեմում կլինի նաև մայիսի 26-ին և 31-ին: