Վերջին զանգին հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներից 71-ի ղեկին անչափահասներ են եղել
Երեկ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 207 մեքենա։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական բաժնից:
Մեզ հետ զրույցում մանրամասնեցին նաև, որ վերը նշված մեքենաների թվից 89-ը Երևանում են տարվել հատուկ պահպանվող տարածք, 118-ը՝ մարզերում: Մեքենաներից 71-ը վարել են անչափահասներ։
Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին՝ ոստիկանությունից նշեցին, որ 207-ից 37 վարորդ է նման վիճակում գտնվել։
Հիշեցնենք, որ երեկ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում հանրապետության ողջ տարածքում: