16:55 27/05/2019

«Մի նկարեք ինձ էսքան տխուր...Ալավերդին դարձել ա մի սոված-սոված տեղ»

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

«Ձեր հեղափոխությունն Ալավերդի չի մտել։ Չի։ Մտել»,- չնայած՝ լսողությունից չեմ բողոքում ականջիս տակ գոռում է մի կին, ով Ալավերդիի շուկայի մոտ տեսնելով հարցազրույց եմ անում քաղաքացիների հետ, հասկացել է՝ լրագրող եմ։

-Իսկ դա լա՞վ է, թե՞ վատ,- հարցնում եմ նրան։

-Իսկ մենք ավելի լավ կյանքի արժանի չէ՞ինք, մենակ դո՞ւք էիք արժանի ձեր երևաններում,-երկրորդում է նա։

Մեկ ուրիշն է միանում զրույցին. «Էս ի՞նչ վիճակ ա, անտերություն, հանցագործներն ու թմրամոլները՝ շատ, օրը ցերեկով այ հենց այստեղ իրար հետ կռվենք, ոստիկանը չտեսնելու կտա կանցնի, էն անտերը իրանց սրսկեն ոստիկանի առաջ, միլիցիան բան չի ասի...համազգեստը հագնում են , քայլում, սպասում, երբ են անցնելու թոշակի, հենց էս մի փոքր մասում, որ կանգնած ենք, տարեկան գիտեք քանի սպանություն ա լինում...խեղանդամները, հաշմանդամները բա ինչ շատ են։ Երևի մի տուն չկա, որ քաղցկեղով հիվանդ բարեկամ չունենա, որ արատով ծնված երեխա չունենա բարեկամների մեջ, բոլորը հոդացավերով, ոսկորների ցավերով...մարդիկ սպասում են, երբ պիտի մեռնեն, մեռելածինները՝ շատ, գործազուրկները՝ շատ, երկրից գնացողները՝ շատ։ Փող չկա, գործ չկա։ Շատ էլ, որ բողոքել են, ինչի են փակել գործարանը, որ էսքանի հետ միասին սովից մեռնե՞նք»։

«Դե  չեն փակել», -ասում եմ ես,-գործարանը  չի փակվել,  աշխատանքներն են դադարեցվել,, պարզապես կառավարությունը պահանջներ է ներկայացրել։ Պետք է գտնել այլընտրանքային տարբերակներ, որպեսզի խնդրին լուծում տրվի,որ վերոնշյալ հիվանդությունները սկսեն նվազել»։

«Սուտ, ահավոր մեծ սուտ։ Մեզ լավություն չեն արել, իրանք իրար չեն հասկացել։ Միայն փող ու քաղաքականություն. մեր մասին ոչ մեկ չի մտածել՝ ոչ աշխատացնելուց, ոչ փակելուց։ Եթե մեր մասին մտածեին ֆիլտրեր կդնեին, էնպես կշահագործեին, որ ծուխը քիչ լիներ, կամ էլ կվերապրոֆիլավորեին, ուրիշ մի բան կբացեին, նոր կփակեին սա։ Ղեկավարությունը պիտի տեր կանգնի Ալավերդիին։ Հեղափոխությունը մեր Ալավերդի չի հասել»,-լսում եմ ի պատասխան։

Ինչքան էլ աբսուրդ թվա, Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և դրանից բողոքելը։ Այս տարվա փետրվարին Ալավերդիի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված նորման 1.3 անգամ: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:

2018-ի հուլիսի տվյալներով Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Ալավերդիում փոշու և ծծմբի երկօքսիդը գերազանցել է թույլատրելի նորման: Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, հուլիսին Վանաձորում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 2.5 անգամ, Ալավերդիում՝ 2.2 անգամ:Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդն էլ Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.6 անգամ, Ալավերդիում` 2.1 անգամ:Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:

Դեռևս 2009 թվականին ՄԱԿ-ի պատվերով իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ Ալավերդիում քաղցկեղի, արյան հիվանդություններն աճել են, ինչը պատահականություն չէ։

Ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի՝ գործարանին չափից դուրս շատ արտոնություններ էին տրվել, ընկերությունն ուներ թույլտվություն տարեկան արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 42 հազար տոննա և մարդիկ շնչում են թունավոր արտանետումներով օդը։ Ըստ նրա՝ մի քանի տարի առաջ, դժգոհությունները հաշվի առնելով, ծխնելույզ տեղադրվեց արտանետումը մեղմացնելու նպատակով, սակայն դրանից ոչ թե նվազել է վնասակարությունը, այլ աղտոտման աշխարհագրությունն է ավելացել։ Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասում է, որ գիտությունն այսօր հասել է նրան, որ նոր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վնասը նվազեցնել, սակայն բավականին թանկ են և դրանք ներդնելով կրճատվում է ընկերության շահույթը. «Սկզբունքորեն լուծելի է խնդիրը, սակայն դրա համար կամք է պետք»։
Իրավիճակը հատկապես սրվել էր 2018թվականի հունիսին, երբ ահազանգ էր տարածվել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծուխը լցվել է քաղաք։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվել էր «S.O.S Ալավերդի» նախաձեռնությունը։

Հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին «Վալլեքս խմբի մեջ մտնող «Էյ Սի Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը: Դրանից մոտ 1 ամիս առաջ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանել է ընկերությանը 380 միլիոն դրամի չափով: Հայտնաբերված խախտումները վերացնելու և տուգանքը վճարելու փոխարեն ընկերությունը վերջնագիր էր ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել
• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ
• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:

Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ։ Գործարանի փակվելուց հետո մի քանի անգամ ճանապարհներ են փակել քաղաքացիները, որպեսզի գործարանը վերագործարկվի։ Մոտ 600 մարդ մնացել է գործազուրկ։ Այս պահին քաղաքը հանգել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Կառավարությունը համապատասխանաբար ասում է, որ ամեն ինչ անում է որ գործարանը վերագործարկվի, սակայն որևէ էական տեղաշարժ, կարծես թե, տեղի չի ունենում, որովհետև պատճառները, թե ինչու չի աշխատում գործարանը,շատ խորն են, իսկ ապրել պետք է։

Ալավերդցի Ռոբերտը, օրինակ սպասում է աշխատատեղ բացվի, հարցնում է՝ ինչու են բոլոր գործարանները Կոտայքում ու Արմավիրում բացվում, իրենց մոտ՝ ոչ։ Նեղսրտում է, որ համաքաղաքացիները անգործության են մատնված. «Ժողովորդը փախչում ա լեռնամետալուրգիականի կանգնելուց հետո, ով ճար ունի, գնում ա։ Ինչքան էլ թերություն ուներ, առողջությանը վնաս էր, բայց մարդիկ պիտի նախ և առաջ աշխատեն, չէ՞, որ ապրեն։ Հետո էլ ասում են թմրամոլները շատ են, անջատվելու համար ա ուրեմն, չզգալու համար ա, դժվար կյանքից ա ուրեմն»։

Մարինեն, ով կանաչեղեն է վաճառում շուկայում, ասում է՝ թե ինքն իրեն համոզում է, որ աշխատում է, իրականում կորուստներ է կրում։

«Եղբայրս դրսից փող է ուղարկում, ես էլ գնում 50 դրամով առնում եմ, ասենք, որ 100-ով վաճառեմ, ոչ էլ առնում են, տանում թափում եմ , ի վերջո։ Ոնց որ ինքդ քեզ դատապարտես։ Մեռած, մեռած քաղաք ա։ Դժվար ա։ Ես սովորած աղջիկ եմ։ Պոլիտեխնիկ եմ ավարտել, քարի արտադրության տեխնոլոգ եմ։ Գուշակ չեմ, որ հասկանամ վերջը ինչ կլինի, բայց որ, կարգին շահագործեն կոմբինատը, ֆիլտրեր դնեն, առանց մեզ վնասելու աշխատենք, ապրենք, ներկան գոնե լավ կլինի, ապագայի էլ հույս կլինի։ Հենա, ես զոբ ունեմ, բայց ոչ էլ պետքս ա, որ հետևեմ»։

Իսկ Արմենուհին, ով հագուստի խանութ ունի, անգամ խանութի լույսերը չի վառում, իներցիայով գալիս, խանութի դիմաց նստում է, օրը մթնեցնում, գնում տուն։ Պարտքերի ցուցակն է անգամ դեն նետել. միևնույն է՝ ոչ մեկ հացի փող չունի, ուր մնաց պարտքերը տա։

«Ի՞նչ անեմ, մարդ չի մտնում, ինչ գործարանը կանգնել է, հագուստին ով է փող տալիս, ով է նայում...մեռած ենք, թաղած չենք։ Մարդիկ մոլորված ման են գալիս, չգիտեն ՝ ուր գնան, ինչ անեն․ անունը դրել են քաղցկեղ ա առաջացնում, եսիմ ինչ, բայց ոնց ապրեն էս մարդիկ։ Շատ-շատերը Ռուսաստան գնացին, մնացել են նրանք, որ էդ գնալու ճարն էլ չունեն։ Իմ մոտ արդեն էս վիճակից նևրոզ ա, որ ոչ մի բան չի ստացվում։ Հույսս վերաբացումն ա գործարանի»։

Տիկին Արմենուհուն հարցնում եմ, դեմ եք եղել փակմանը։ Ասում է ՝ միանշանակ։ Ասում եմ, իսկ բողոքի ցույցեր անողները հիմա գո՞հ են, ասում է՝ բողոքի ցույցեր եղե՞լ են, որ դեմ են գործարանին, հիմնականում ակցիաները եղել են՝ փակվելու դեմ։

Նրա գործընկերուհին էլ հարցնում է. «Իսկ Երևանում քաղցկեղ չկա՞։ կամ ուրիշ տեղ։ Իմ բարեկամը Ամերիկայում ա ապրում, ասում ա՝ էնտեղ էլ են շատ։ Հո էլի մեր կոմբինատը չի մեղավոր...»։ Խոսքի ընթացքում առևտրական տիկինը նկատելով, որ լուսանկարում են, սրտնեղում է.« Սենց տխուր բա մարդ կնկարվի, մի նկարեք...կյանքը տխուր, ես տխուր...Ալավերդին դարձել է մի հատ սոված, սոված տեղ, որ լավ հասկանաք, ասեմ՝ հացն է մնում խանութներում»։

Նինա տատիկը, ով 45 տարի քաղաքի  հացավաճառն է, ասում է՝ երկար է ապրել, լավն էլ է տեսել, վատն էլ, սոված մարդիկ շատ է տեսել, պարտքով հացի հույսին մնացած ընտանիքներ շատ է տեսել, բայց էլ չի ուզում տեսնել ու  գիտի, որ էս անհույս վիճակը երկար չի մնալու.«Ելքը գտնելու ենք, ապրելու ենք, լավ ա լինելու»։

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը կարծում է, որ խնդիրն այն է, որ Ալավերդին միշտ եղել է արդյունաբերական կենտրոն, բնականբար բոլոր ենթակառուցվածքները, տեղական ծրագրերը և նպատակները կապված են եղել Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ. «Ի սկզբե ճիշտ չի եղել՝ ամբողջ տարածքի ու բանկչության զարգացումը կապել մի ուղղության, տվայլ դեպքում՝ օբյեկտի հետ, քանի որ դրա հետևանքով այսպիսի դեպքերում բոլոր կողմերից առաջանում են հոգեբանական և ֆինանսական լուրջ դժվարություներ: Ալավերդու բնակչության թվից մոտ 630 հոգի աշխատել է Ալավերդու պղնձաձուլարանում ու նրանք պոտենցիալ գործազուրկներ են, 400 հոգի էլ գործազուրկ է Թեղուտի աշխատանքների կասեցման պատճառով»։
Նա մտահոգություն ունի, որ Ալավերդու վերջնական փակման դեպքում վերապրոֆիլավորվելու համար ժամանակ միջոցներից բացի, նաև մարդկանց համոզելու խնդիր է լինելու. «Մեր քարից հաց քամող ժողովուրդը զարմանալի ծուլացել է»։

Խաչումյանն ասում է, բայց նախադրյալներ շատ ունեն պրոֆիլափոխվելու, այլ, ավելի լավ կյանքով ապրելու. «Ալտերնատիվ ուղղություն գտնել՝ տուրիզմ, այգեգործություն՝ նոր բուսատեսակների մշակում և այլն»։

«Մեր երկրի ամենախոշոր գետը մեզ մոտ է, Վրաստանը հարևանությամբ է: Վրաստանի հետ աշխատելով՝ գովազդի առումով, այնտեղ տեղեկատվական ու համացանցային ինֆո- կենտրոններով մենք կարող ենք իրենց տուրիստներին ևս գրավել, բերել Լոռի։ Ասենք, գուցե Լոռիի համար մեկը Եվրոպայից չգա, բայց նա, ով եկել հասել է Վրաստան, իմանա կողքն էլ Լոռի կա, կմտնի։ Չեմ ուզում շատ գլուխ գովեմ, բայց մեր շրջանի գեղեցկությունը անզուգական է՝ Թումանյանական Լոռիի սրտում ենք: Հնարավոր է նաև լեռնագնացության սիրահարների գրավել.Վիրահայոց լեռնաշղթայի բարձրագույն գագաթը՝ 2543 մ ևս այստեղ է, դրա բարձրունքից Թբիլիսին ամբողջությամբ փռվում է ոտքերի տակ: ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից համաշխարհային ժառանգույթուններ ընդունված Հաղպատի և Սանահինի վանքերը մեզ մոտ են, Սանահինի կամուրջը, Ջիլիզա գյուղում Խուճապի վանքը, Խորակերտի վանքը, մեզ մոտ է Ախթալան, Օձունը և այլն: Ի դեպ, տուրիստի գալու հետ խնդիր չունենք, նրանց այստեղ պահելու խնդիրն է՝ գիշերակացի ու այլ ենթակառուցվածքների ստեղծման մասով, որով ավելի խոշոր գումար պիտի մտնի մեր բյուջե։ Բնակլիմայական պայամնները բավարար են ինչպես գրեթե շուրջտարի տուրիզմի համար օգտագործելու նպատակով, այնպես էլ նոր մշակաբույսերի աճեցման համար: Մի խոսքով, ամեն ինչ կա, ուղղակի մենք բոլորս պիտի այս դեպքում դառնանք հոգեբանորեն բարձր մակարդակով տուրիստ ընդունող և ճանապարհող՝ անվտանգ ու որակյալ, որ էլի գան, մյուսներն էլ պատմեն, նրանք էլ գան»,- երազում է համայնքապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}