Գոգյանը չի բացառում, որ Ազարյանի ատենախոսության շուրջ աղմուկը քաղաքական դրդապատճառ ունի
ԲՈՀ-ը ստուգել է դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը։ Հանձնաժողովի ղեկավար Սմբատ Գոգյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ԲՈՀ-ի համակարգը աշխատանքների համեմատության արդյունքում պարզել է, որ Ազարյանի ատենախոսությունը երկու այլ ատենախոսությունների հետ ունի համընկնումներ։
«Մոտ 15 էջի մասին է խոսքը։ Աշխատանքներից մեկը եղել է մինչև Ազարյանի աշխատանքը, մյուսը՝ դրանից հետո։ Մի աշխատանքը եղել է Վազգեն Ռշտունունը, մյուսը՝ Տիգրան Նահապետյանինը»,-ասաց ԲՈՀ-ի ղեկավարը՝ ավելացնելով, որ Ազարյանը պաշտպանել է 2005 կամ 2006 թվականին։
Ինչո՞ւ հենց այսօր հիշեցին դատավորի գրագողության մասին։ Սմբատ Գոգյանն ասաց, ստուգում իրականացնում են տվյալ աշխատանքի վերաբերյալ դիմումի հիման վրա։
Եթե հաստատվի, որ Ազարյանը գրագողություն է կատարել, նրան գիտական կոչումից չեն զրկելու, նման ընթացակարգ չկա, հիշեցնում է Գոգյանը։
Հարցին, բացառո՞ւմ է Գոգյանը, որ դատավորի ատենախոսության շուրջ աղմուկը քաղաքական դրդապատճառներ ունի, ԲՈՀ-ի նախագահը նշեց. «Միգուցե կա, բայց նախաձեռնողը ԲՈՀ-ը չէ։ Փետրվարին ԵՊՀ-ում գրագողության թեմայով իմ կողմից հանդիպում կազմակերպվեց, նման արձագանք չեղավ։ Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, քաղաքականացված չեմ։ Փետրվարին իմ ասածին արձագանք չեղավ, հիմա կա, որպես ԲՈՀ-ի նախագահ, օգտվելով առիթից, ուզում եմ ամրապնդել մեր դիրքը»։
Ավելի վաղ 1in.am-ը գրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը 2006 թվականին պաշտպանել է «Իրավական կարգավորումը, նրա կառուցակարգը, նպատակը և զարգացման հեռանկարները» թեմայով ատենախոսությունը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իր՝ «Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի հասկացությունը, կառուցվածքը և զարգացման միտումները» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 2005 թվականին։ Երկուսի ղեկավարն էլ եղել է իրավագիտության դոկտոր Գառնիկ Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիրչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքել է գրագողության մասին տարածված լուրերը։ Նա նշել է՝ հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իր դեմ աշխատել։
Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ էր արձակվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան