Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ. վարչապետ
«Առանց աշխատանքի հնարավոր չէ որևէ հարց լուծել, առանց աշխատանքի հնարավոր չէ բարեկեցություն ստեղծել, և սա ամենակարևոր արձանագրումն է: Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով, մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետև այն մեր ձեռքերում է, որովհետև մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները:
«Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա առաջին հերթին ինքն իրեն: Մեր ընդդիմադիր ժամանակներից այդ դիսկուրսը կա. ընդդիմությանը հավատում են, չեն հավատում, իշխանությանը հավատում են, չեն հավատում: Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ստեղծարար ուժին և մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է ոչ թե գործենք այնպես, որ մարդիկ մեզ հավատան, մենք պետք է գործենք այնպես, որ մարդիկ իրենք իրենց հավատան, որովհետև իրենք իրենց հավատալով է, որ ամեն անգամ իրենք կարողանան էֆեկտիվ կառավարություն ստեղծել, էֆեկտիվ ԱԺ ձևավորել, էֆեկտիվ տեղական ինքնակառավարման մարմիններում լինել: Մեր մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ՝ ՀՀ քաղաքացիները, հավատան իրենք իրենց: Այն պահին, երբ որ մենք հավատում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ինքը հաղթում է:
Այսօր իմ քայլը հանուն Սյունիքի մարզի ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն արել է, անում է և կանի իր քայլը հանուն Սյունիքի մարզի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության»:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր և ստորագրվել դրանք կյանքի կոչելու վերաբերյալ փաստաթղթեր:
Հարակից հրապարակումներ`
- «Ճիշտ ա՞, որ ասում են թանը դնջացնում ա». Փաշինյան
- Սյունիքում Փաշինյանին ձեռագործ ժիլետ նվիրեցին
- Փաշինյան. Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի անհատական ջանքի վրա
- Հունան Պողոսյան. Եկեք Սյունիք, ներդրում արեք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում