Թագավորական ընտանիքը Մեգան Մարքլին թույլ չի տա մասնակցել Թրամփի հետ հանդիպմանը
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի ծրագրին, իր քաղաքական հայացքների պատճառով: Պաշտոնական վարկածով դքսուհին չի մասնակցում պաշտոնական միջոցառումների, քանի որ վերջերս է որդի ունեցել:
Սակայն, Daily Express-ի տվյալներով, Մարքլի բացակայության իրական պատճառն այլ է: Բանն այն է, որ թագավորական ընտանիքի անդամներին չի թույլատրվում հրապարակավ արտահայտել իրենց քաղաքական հայացքները, իսկ Մարքլը, լինելով ԱՄՆ քաղաքացի, բավականին կոշտ քննադատական արտահայտություններ է արել նախագահի հասցեին:
Մասնավորապես, նա Թրամփին անվանել է «կնատյաց» և «երկպառակություն սերմանող անձ»:
Բացի այդ, 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվորեն աջակցել է Թրամփի հակառակորդ Հիլարի Քլինթոնին:
news.rambler.ru-ն գրում է, որ Մարքլի ամուսնու՝ արքայազն Հարրիի մասնակցությունը ընդունելությանը ևս շատ սահմանափակ կլինի: Նա ներկա կլինի միայն թագավորական ընտանիքի և Թրամփի ու նրա կնոջ մասնավոր ճաշին: Այցի ծրագրում առավել ակտիվ դեր է հատկացված նրա հորը՝ արքայազն Չարլզին:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է դքսուհի Մեգան Մարքլի՝ առաջին ամուսնուց բաժանվելու պատճառը
- Վիննի Թուխը շնորհավորել է արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին
- Sun. Մեգան Մարքլն որդուն անվանել է ի պատվի կատվի
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են իրենց առաջնեկի անունը
- Ոչ այնպես, ինչպես Մեգան Մարքլն է ցանկացել
- Նիագարայի ջրվեժը կապույտ լուսավորում է ստացել՝ արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու ծննդյան առիթով
- Եղիսաբեթ թագուհին ցանկանում է Թրամփին հրավիրել Բրիտանիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին