Փաշինյան. Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի անհատական ջանքի վրա
«Մեր խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց գաղափարներին, ովքեր գիտեն, որ դրանք կարելի է իրագործել Հայաստանում»,-իր խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տաթևում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ։
Կառավարության ղեկավարի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի անհատական ջանքի վրա։
«Կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք, չեմ հոգնի ասել, մենք ունենում ենք որպես գաղափար»,-նշեց նա՝ օրինակ բերելով «ՏաԹևեր»-ը, որը նախ եղել է գաղափար, ապա իրագործվել։
Նրա ձևակերպմամբ, կառավարության անելիքը Հայաստանում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և երազանքն իրագործելու համարձակությամբ օժտելն է, և մարզերում անցկացվող ֆորումների նպատակն էլ մարզերի բնակիչներին այս ուղերձները հղելն է։
«Իհարկե, շատ կարևոր է խոշոր կորպորացիաների մուտքը շուկա, բայց իմ վերլուծությամբ, այդ կորպորացիաներն առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից։ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են ոչ միայն իրենց գաղափարներն իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար»,-ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին