ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» որևէ աջակցություն ցույց տալ Մխիթարյանին
ՈւԵՖԱ-ի կանոնների պատճառով, «Արսենալի» խաղացողները չեն կարողանա Հենրիխ Մխիթարյանին որևէ աջակցության նշան ցուցաբերել՝ Բաքվում Եվրոպայի Լիգայի խաղի եզրափակչում: Ինչպես գրում է onefootball-ը, ակնհայտ է, որ ֆուտբոլիստները պատրաստվում էին խաղից առաջ մարզման ժամանակ կրել Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ, սակայն սակայն ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ նման քայլը արգելված է՝ «խիստ կանոններով»:
Խաղից առաջ կամ դրանից հետո ֆուտբոլիստների բոլոր հանդերձանքները, ներառյալ մարզաշապիկները, պետք է հաստատված լինեն ՈՒԵՖԱ-ի կողմից:
Նշենք, որ նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ «Արսենալը» պարժի կենթարկվի, եթե երկրպագուները բողոքի ակցիա իրականացնեն։
Ինչպես գրում է onefootball-ը, ՈւԵՖԱ-ն կանոններ ունի, որ ֆուտբոլը չպետք է քաղաքականացվի, սակայն «Արսենալն» ունի խաղացող, ով չի կարող ներկա լինել այս խաղին՝ հենց միջազգային քաղաքականության պատճատռով։
«Դուք չեք կարող գոյություն ունենալ այս աշխարհում՝ առանց քաղաքականության մեջ ներգրավվելու»,-գրում է կայքը։
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի սեփական զեկույցում նշվում է, որ Բաքուն չէր համապատասխանում Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպական լիգայի եզրափակչի խաղի անցկացման համար, պնդելով, որ տեղական բուհերի հանրակացարաններն ու ճամբարներն անհրաժեշտ կլինի օգտագործել աջակիցների համար։ ՈւԵՖԱ-ն Արսենալի ու Չելսիի երկրպագուներին տրամադրել է ընդամենը 12 հազար տոմս և չեն կարողացել վաճառել բոլորը, քանի որ ասում են, որ քաղաքի ենթակառուցվածքը չի կարող ավելիապահովել այդքան մարդկանց ներկայություն։
«Սա մի բան է, որ կարծես նրանք պետք է տեղյակ լինեին դեռ այն ժամանակ, երբ 2017 թ.-ին քաղաքին տալիս էին խաղն անցկացնելու թույլտվություն։ ՈւԵՖԱ-ն շատ լավ գիտեր, թե ինչ է անում, երբ եզրափակիչը տալիս էր Բաքվին։ Սրա նպատակն էր ստանալ ևս մեկ նավթով հարուստ երկիր։ Եզրափակիչը տրվեց մի երկրի, որը գտնվում է Կասպից ծովի ափին նույն այն պատճառներով, ինչպես ՖԻՖԱ-ն Աշխարհի խաղերի անցկացումը տվեց Կատարին։ Բարձր մակարդակի ֆուտբոլն այլևս ոչ թե խաղի կամ երկրպագուների մասին է, այլ չոր փողի»,-գրում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան