Սյունիքում Փաշինյանին ձեռագործ ժիլետ նվիրեցին
«Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տորոզյանն այսօր մասնակցում էր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում կազմակերպված քննարկմանը։
Քննարկման ավարտից հետո նա հայտարարեց՝ անակնկալ ունի։
«Ես ուզում եմ պարոն վարչապետին տալ մեր կանանց ձեռքով պատրաստած ձեռագործ ժիլետը։ Սա կարծես բրենդ է դարձել, սա նվիրում ենք պարոն Փաշինյանին ու ակնկալում, որ միգուցե մի օր կհագնի»,-ասաց Տորոզյանը։
Համաժողովի մոդերատորն էլ հավելեց, գուցե գործնական հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետը լինի հենց այդ ժիլետով։
Բեմ բարձրացրած Փաշինյանը հագավ ժիլետը, շնորհակալություն հայտնեց ու գնաց։
Տաթևում անցկացվող ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:
Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20-ի։
Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջելու է ցուցահանդեսով` ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար
- Փաշինյան. Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի անհատական ջանքի վրա
- Հունան Պողոսյան. Եկեք Սյունիք, ներդրում արեք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում