Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ
«Շնորհավոր ծնունդ լեգենդ»... Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս խոսքերով սկսվեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան Ֆրանսիայից ժամանած հայտնի երգիչներ՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն, Պատրիկ Ֆիորին։ Նրանք երգեր կատարեցին իրենց և Ազնավուրի երգացանկերից։ Համերգին առաջին անգամ հնչեց Շառլ Ազնավուրի և փարիզաբնակ երգահան Մարինե Գյուլումյանի «Կլեոպատրա» երգը։ Այն կատարեց Ամալյա Մարգարյանը։
Երեկոյի ընթացքում երգիչներին նվագակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստի Կամո Սեյրանյանը։
Համերգի ողջ ընթացում մեծ էկրաններին Ազնավուրն էր՝ տարբեր տարիներին։
Ազնավուրի երազանքն էր, որ իր մահից հետո մարդիկ հիշեն գոնե իր երգերից մեկը, սակայն վստահորեն կարելի է ասել, որ շանսոնյեն և նրա բազմաթիվ երգերը միշտ և անընդհատ կհիշվեն ոչ միայն հայերի ու ֆրանսիացիների կողմից, այլ ողջ աշխարհի։
Հարակից հրապարակումներ`
- Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
- Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը կկայանա, խնդիրները վերացված են
- Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի պատին բացվել է մեծ արտիստի հուշատախտակը
- Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
- Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
- Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
- «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը»
- Սլիմանն ուղերձ է հղել հայ հանդիսատեսին
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
- Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգին
- Երևանյան համերգին ազնավուրյան տրամադրությունը կապահովեն մեծ ճանաչում ունեցող աստղերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան