ԱԳ նախարարն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան ընդունել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսքոնթիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ)՚
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը թվիթերի իր միկրոբոլգում տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Այլ մանրամասներ հանդիպման վերաբերյալ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, սա տարածաշրջանային այց է, որի ընթացքում միջնորդները կայցելեն նաև Ադրբեջան։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է.
«Մենք առայժմ պլանավորում ենք, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք։ Օրակարգում նախարարների հանդիպման հարցն է, բայց պետք է դա նախապատրաստել։ Հանդիպման առաջարկ եղել է համանախագահող երկրներից մեկից»։
#Armenia Foreign Minister Zohrab Mnatsakanyan received #OSCE Minsk Group Co-Chairs Igor Popov (#Russia), Stéphane Visconti (#France), Andrew Schofer (#US) and Andrzej Kasprzyk, the Personal Representative of the OSCE Chairman-in-Office.#NagornoKarabakh pic.twitter.com/lHDgPtFYVH
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) May 27, 2019
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի վերջին համանախագահները կայցելեն տարածաշրջան
- Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումն ընթանում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահների մասնակցությամբ
- Աշոտյան. Փաշինյանի անկյունքարային խոստումը համանախագահների հայտարարությունում որևէ արձագանք չի գտել
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
- ՌԴ ԱԳՆ խոսնակ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ