Ղրիմում կվերանորոգվի Այվազովսկու անվան պատկերասրահը
Այն շենքում, որտեղ գտնվում է Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը, կվերանորոգվի։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պետական փորձաքննությունների մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ վերանորոգումը ֆինանսավորվելու է բյուջետային միջոցների հաշվին։ Պատկերասրահում երկար ժամանակ է վերանորոգման համալիր աշխատանքներ, ռեստավրացիա չի իրականացվել,
Վերանորոգման ընթացքում նախատեսվում է վերացնել մի շարք խնդիրներ, այդ թվում նկարների համար անհրաժեշտ միկրոկլիմայի ապահովում, մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Նշենք, որ պատկերասրահը գործում է այն տանը, որը կառուցվել է Այվազովսկու նախագծով 1848 թվականին։ Ավելի ուշ նկարիչը դրան կից կառուցել է մեծ ցուցասրահ։ Ամբողջ աշխարհում ծովանկարչի ամենամեծ հավաքածուն հենց Այվազովսկու պատկերասրահում է գտնվում՝ ավելի քան 400 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմում շոգենավի հետ միասին խորտակվել են Այվազովսկու կտավները
- Այվազովսկու կտավը՝ Sotheby's-ի թոփ-լոտերից
- Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
- Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը
- Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայնացվի
- Սիմֆերոպոլի օդանավակայանում հնարավոր է հայտնվի Այվազովսկու բնօրինակ կտավներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան