Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Արցախի իշխանությունների հետ
Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Վիեննայի գագաթաժողովի և ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջև շփումների հաստատմանն ուղղված հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի, այդ թվում համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների միջև առաջիկա հանդիպման հարցերի շուրջ:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյանը համանախագահների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի կողմից հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա
- ԱԳ նախարարն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին