ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:42 27/05/2019 Հայաստան

«Ժողովուրդ». Մինչև իշխանության հստակ քայլերը չերեևան, որևէ դատավոր հրաժարական չի տալու. Մանուկյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս ստացվեց, որ դատական համակարգը դարձավ «հակահեղափոխության օջախ»: Ինչու՞ դատավորները չգնահատեցին վարչապետի աննախադեպ քայլը` զանգերից եւ հրահանգներից հրաժարվելու հետ կապված:
-Եկեք այդ տերմինոլոգիայից հրաժարվենք` հեղափոխություն, հակահեղափոխություն… Մեկ տարուց ավելի է անցել, ակտուալ չէ այլեւս, եթե չասեմ` ծիծաղելի է: Ի՞նչ ասել է հեղափոխական. գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին: Խնդիրը բացարձակապես այլ է. Ժողովրդական շարժման արդյունքում ձեւավորված իշխանությունը չուզեց կամ, ավելի ճիշտ, ի զորու չեղավ ստանձնել պատասխանատվությունը դատաիրավական բարեփոխումների եւ դատական իշխանության արդյունավետ գործունեության համար, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Ինչպես ժողովուրդն է ասում, «չուտողի մալը ուտողին հալալ է»…

-Կմանրամասնե՞ք` ինչ ասել է պատասխանատվություն դատական համակարգի համար: Ի՞նչ պիտի աներ Փաշինյանը, արդյոք ճի՞շտ եք համարում, որ նա շարունակեր նույնկերպ վերահսկել դատարանների գործունեությունը, ինչպես դա անում էր Սերժ Սարգսյանը:
-Անկախ եւ արդյունավետ դատարան ունենալու համար սոսկ հռչակված քաղաքական նպատակ, եվրոպական ֆիլտրեր անցած լավ օրենքներ, համապատասխան ինստիտուտներ եւ դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ նյութական պայմաններ ունենալն ու ապահովելը բավարար չէ: Անկախ եւ արդյունավետ դատարանն առաջին հերթին իրավական մշակույթն է: Հիմա պատկերացրե՛ք դատավորներ, որոնք տասնամյակներ աշխատել են` հրահանգներ կատարելով, այս կամ այն միջնորդությունների ենթարկվելով եւ այդ պայմաններում իրենց ապահով եւ պաշտպանված են զգացել: Ակնհայտ է, որ նման իրավական մշակույթ կրող դատավորները չեն փոխելու իրենց աշխարհայացքը, ընդհակառակը` փնտրելու են նոր «տանիք» եւ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակում դառնալու են առավել անպատիժ եւ սանձարձակ: Եվ, հետեւապես, ի՞նչ պիտի աներ վարչապետը: Նա ուներ երկու տարբերակ. կա՛մ շարունակում էր նախորդ իշխանության անցնցում, դանդաղ բարեփոխումների ընթացքը` պահպանելով ազդեցության լծակներ` ընդհուպ մինչեւ արդարադատության նկատմամբ վերահսկողություն եւ ներգործության հնարավորություն, կամ եթե ցանկանում էր կտրուկ, այսպես ասած, հեղափոխական լուծումներ տալ եւ որակապես նոր համակարգ ձեւավորել, պիտի անմիջապես իշխանափոխությունից հետո ծանրակշիռ քայլեր աներ` կադրային մաքրազերծում, վեթթինգի տարրեր, անցումային արդարադատության էլեմենտների գործարկում եւ այլն: Վարչապետը գնաց երրորդ, ամենավատ ճանապարհով. նախկին տրամաբանության մեջ գործող անկատար եւ հիվանդ համակարգում որեւէ բան չփոխելով` տվեց դրան լիարժեք անկախություն:

-Դատարանի դուռ փակելու հրահանգը վարչապետի կողմից հուսահատական քա՞յլ էր, թե՞, իր ասած, վիրահատական միջամտության անզգայացման փուլն էր:
-Շատ կարեւոր բան տեղի ունեցավ: Այս կոչի եւ դրան հետեւած ակցիայի արդյունքում, կարծում եմ, Փաշինյանի մոտ հոդս ցնդեց այն վստահությունը, որ դեռ շատ երկար ժամանակ իր մի կոչով ժողովրդական լայն զանգվածներ կհորդեն փողոց, եւ դա կլինի առաջիկա տարիների քաղաքական պայքարի հաղթաթուղթը: Ավաղ կյանքը եւ, հատկապես, քաղաքականությունը դաժան իրականությունից են բխում եւ մշտական ինդուլգենցիա որեւէ մեկը չունի: Առաջին կես կամ մեկ տարվա քարտ-բլանշը սպառված է, եւ վարչապետն իր թիմով կանգնած է երկրի կարեւոր մարտահրավերներին դեմ հանդիման: Արժանապատիվ եւ խելամիտ քայլերով կհաղթահարեն դրանք եւ արդյունք կարձանագրեն` այդպիսով ապահովելով իրենց տեղը Հայաստանի քաղաքական դաշտում: Փառք իրենց, կշարունակեն նույն` «հեղափոխական ռոմանտիզմի» ոճով, կմնան պատմության դասագրքերում:

-Ի՞նչ եք կարծում, ստեղծված իրավիճակում եւ վարչապետի հայտարարություններից հետո դատավորները զգաստացա՞ն, և արդյոք կլինե՞ն աշխատանքից դուրս եկող կամավորներ, թե՞ բոլորը կսպասեն վեթթինգի իրենց բաժնին:
-Վստահ եմ` մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք` առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք:

-Եթե անկեղծ լինենք, դատավորների քանի՞ տոկոսն է, ըստ Ձեզ, հին Հայաստանի բարքերի կրող եւ ոչ մի կերպ չի կարող ադապտացվել նոր իրողություններին, կամ, ավելի կոնկրետ, Դուք ու՞մ տուն կուղարկեիք:
-Ասեմ այսպես, շատերին ճանաչում եմ: Նրանց, ում կարողություններին ծանոթ չեմ, հատկապես վերջին տարիներին համակարգը համալրած դատավորների, ընդհանուր պատկերացում ունեմ որակի եւ հնարավորությունների մասին: Կան անպիտան եւ անուղղելի կադրեր, որոնք քիչ չեն, բայց կան նաեւ պարկեշտ, գրագետ եւ չափի զգացողություն ունեցող մարդիկ, որոնք կադրային մաքրազերծումից հետո կարող են արդյունավետ աշխատանք շարունակել համակարգում: Իմ կոպիտ գնահատմամբ` մոտ 40 տոկոսը դատական կորպուսի պետք է թարմացվի:

-Այս ամենի մեջ Արցախի ֆակտորն, ըստ Ձեզ, զգոնացնո՞ղ է, թե՞ բացարձակ կապ չունի: Նկատի առնենք նաեւ Արցախի նախագահների միջնորդությունը Քոչարյանի ազատության մեջ գտնվելու հարցում:
-Նախ` միջնորդության մասին: Իրավական առումով ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Քաղաքական առումով անթույլատրելի են նմանատիպ իրավիճակներում քաղաքական երկխոսության արդյունքում ձեւավորվող կոնսենսուսային լուծումներից բացի այլ լուծումներ: Ինչքան էլ, ով էլ փորձի շաղակրատել, նման իրավիճակը չի կարող Արցախի խնդրի վրա բացասական հետք չթողնել: Էլ չասեմ Ստեփանակերտ-Երեւան լեզվական փոխհրաձգությունների մասին: Կոնկրետ դատավարությունը միգուցե բազմաթիվ հույզեր է ծնում շատ մարդկանց եւ խմբերի մոտ, բայց այդ հարցն իր նշանակությամբ ոչինչ է Արցախի ճակատագրի համեմատ:

-Կանվանեի՞ք սա հեղափոխական ռոմանտիզմ, և արդյոք այն բուժելի՞ է:
-Ես այս վիճակն անվանում եմ գորբաչովիզմ: Սա այն իրավիճակն է, երբ իշխանությունը տրվում է տեսական շաղակրատանքի, համակարգերն ու բարեփոխումները ինքնահոսի են մատնված, իսկ զարգացման ռազմավարությունն ուղղակի բացակայում է: Սա բերում է պետական մեքենայի պարալիզացման, իշխանության` որպես կուռ համակարգի խարխլման: Ի դեպ, նման իրավիճակ ունեինք նախկին իշխանության վերջին 2-3 տարիներին: Թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ երկրի ներսում հաշվի են նստում հստակ գործող, մարտահրավերների առջեւ չերկընչող եւ օրենքի «դիկտատ» ապահովող իշխանության հետ: Իսկ երերացող, խոսքը գործի չվերածող եւ պատասխանատվությունից խուսափող իշխանությունը շատ հաճախ չի հասնում մինչեւ ընտրություններ: Իրականում բարդագույն խնդիրներ են կանգնած երկրի առջեւ, ժամանակի անպտուղ վատնում ենք ունեցել, բայց լուրջ տեղաշարժի ռեսուրս կա դեռեւս: Սթափվել է պետք եւ
գործել:

Ամբողջական հոդվածը՝ այս հասցեով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}