«Մակաբույծը»՝ Կաննի կինոփառատոնի հաղթող
Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղը ստացել է հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոի «Մակաբույծը» ֆիլմը։ Յուրատեսակ սատիրա հարուստների ու աղքատների դիմակայության մասին, միաժամանակ քրեական թրիլլեր և սև կատակերգություն։ Ֆիլմը պատմում է կորեական աղքատ ընտանիքի մասին, որը փորձում է բարելավել իր ֆինանսական վիճակը ուրիշների հաշվին։ Ռեժիսորը հեռու է սովորական սոցիալական կինոյի կարծրատիպերից։ Նրա հարուստները չարամիտ շահագործողներ չեն, իսկ աղքատները համակերպված հանգամանքների զոհեր չեն։
Եվրանյուզի հաղորդմամբ, նշանակությամբ երկրորդ մրցանակը՝ Գրան-պրին, ստացել է Մաթի Դիոպի «Ատլանտիկա» ֆիլմը։ Դիոպն առաջին սևամորթ կինն է, որ արժանացել է մրցանակի փառատոնի պատմության ընթացքում։ Էմիլի Բիչեմը ճանաչվել է լավագույն դերասանուհի Ջեսիկա Հաուսների «Մանկիկ Ջոն» ֆիլմում դերի համար։ Լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Անտոնիո Բանդերասը՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» հոգեբանական դրամայում դերի համար։ Բանդերասը խաղացել է ռեժիսորի, որը հետհայացք գցելով իր կյանքի ու ստեղծագործության վրա, դատարկության զգացում է ապրում աշխատանքը շարունակելու անհնարինության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Կաննի «Ոսկե արմավենու» տերը հայտնի կդառնա այս երեկո
- Դի Կապրիոն Կաննում ներկայացրել է կլիմայական փոփոխությունների մասին ֆիլմ
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան