Հունան Պողոսյան. Եկեք Սյունիք, ներդրում արեք
Սյունիքի մարզի զարգացման գերական ուղղություններն են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը ու տեղակատվական տեխնոլգիաների ոլորտը։ Այս մասին հայտարարեց մարզպետ Հունան Պողոսյանը Տաթևում մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր բացման խոսքում։
«Մարզային իշխանությունները կարող են և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որևէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն, երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն ու օժանդակություն»,-նշեց նա։
Պողոսյանը կոչ արեց բոլորին լինել, ակտիվ, նախաձեռնող, օգտվել նոր ստեղծվող հարթակից ու քայլ անել՝ հանուն Սյունիքի։
«Եկեք Սյունքի, ներդրում արեք, միասին զարգացնենք Սյունիքը»,-ասաց մարզի ղեկավարն ու բարի երթ մաղթեց համաժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան